Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան» խմբակցությունում եւս կան մութ անցյալով անձինք. հարց՝ Էնֆիաջյանին

Քաղաքականություն
Untitled1-4

ԱԺ ճեպազրույցներն այսօր «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, նշեց. «Դա ստոր գործողություններ են զինվորի նկատմամբ, երբ Արցախի հերոսի կողմից նման գործելաոճ է եղել, նման մարդուն ոչ միայն հասարակության կողմից վերաբերմունք պետք է լինի, այլ օրենքի ողջ խստությամբ։ Մեղմ ասած` դա անթույլատրելի է։ Խմբակցությունում որոշում դեռ չենք կայացրել, թե ինչպես պետք է քվեարկենք Գլխավոր դատախազի միջնորդությանը` անձեռնմխելիությունից զրկելու մասին, սակայն կարծում եմ նման գործելաոճից հետո այլ բան չի կարող լինել մեր կողմից»: Հարցին, թե «Ծառուկյան» խմբակցությունում եւս կան մութ անցյալով անձինք, արդյոք նրանք եւս կողմ կքվեարկե՞ն, պարոն Էնֆիաջյանն ասաց. «Մենք միասնական ենք քննարկում ու վերաբերմունք հայտնում»։ Խմբակցության մեկ այլ անդամ Գեւորգ Պետրոսյանն իր կողմից ավելացրեց. «Հարգելով անմեղության կանխավարկածը` պետք է ասել, որ այստեղ կա հանցագործություն, որի դեպքում լիարժեք պետք է կիրառվի պատիժը։ Այս միջոցառումը չպետք է մեկ անձով ավարտվի, պետք են նաեւ այլ բացահայտումներ։ Ավելի արգահատելի արարք ուղղակի հնարավոր չէր ներկայացնել այն, ինչ տեսանք ԱԱԾ տեսանյութում։ Անկախ իր անուն-ազգանունից, պետք է ամենախիստ պատիժը կրի նա, որը ապրել է բանակի հաշվին։ Փոխկապակցված անձինք էլ կլինեն, ու նրանք էլ օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն»։