Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

11 հազար հեկտարի միասին տեղեկատվությունը կեղծիք է. Տիգրան Բալայան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-ffCapture

Ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրերը Նախիջևանի հատվածում 11 հազար հեկտար հողերի գրավման մասին  կեղծիք է։ Ասում է ԱԳՆ խոսնակ  Տիգրան  Բալայանը։ «Վերջին զրույցը, որ ՀՀ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ ունեցել ենք, կես ժամ առաջ էր, երեկ երեկոյան, այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներով 11 հազար հեկտարի միասին տեղեկատվություն էր տարածվել, թե լուրջ մարտեր են ընթանում, հարձակում է պլանավորվում: Այս ամենը կեղծիք է, խնդրում եմ հիմնվել միայն մեր պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության վրա, որն այս տարիներին որևէ կասկածի տեղիք չի տվել»,-   նշել  է Տիգրան Բալայանը: