Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղի բնակիչները բողոքում են՝ կոյուղաջուրը փչացրել է բերքը (տեսանյութ)

Տնտեսություն
Getapnya

Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչները բողոքում են գարշահոտությունից. «Կողուղաջուրն ամբողջ այգիս փչացրելա, ամբողջ հայաթը, ո՞վա պատասխան տալու»,- նշում է գյուղացիներից մեկը: Բնակիչների խոսքով կոյուղաջուրը լցվում է առուն, անձրևների ժամանակ էլ տների ու այգիների հարևանությամբ հոսող առուներից ջուրը բարձրանում է և դուրս թափվում: Գյուղացիները մեկ այլ խնդիր էլ են մատնանշում՝ խմելու ջրի մաքրության հարցը ։ Բնակիչների պնդմամբ իրենք բազմաթիվ անգամներ դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն  խնդիրն ամբողջությամբ չի լուծվում։  Բողոքին հաջորդող օրերին ծորակներից մաքուր ջուր է հոսում, սակայն, որոշ ժամանակ անց՝  ջուրը կրկին պղտորվում է։  Գյուղացիները իրենց ձայնը լսելի դարձնելու եւ այս խնդիրներին լուծում տալու համար պատրաստ են անգամ փողոց փակել։