Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից

Պաշտոնական
36223u_b

Հունիսի 11-ին, ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում քաղաքացին ընկել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վ. Ս.-ն (ծնված 1973 թ.) Ազատավան գյուղում ընկել է Ազատ գետի մեջ, ստացել ոտքի կոտրվածք և չի կարողանում դուրս գալ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 600 մ):