A
A
Սիմոնա Հալեպի առաջին «Մեծ սաղավարտը»
Աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպի հաղթանակով ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարը: Եզրափակիչ խաղում ռումինացի թենիսիստուհին 2:1 ընդհանուր հաշվով պարտության մատնեց ամերիկուհի Սլոան Ստիվենսին, չնայած առաջին փուլում զիջել էր իր մրցակցին՝ 3:6: Նա կամք դրսեւորեց նաեւ 2-րդ եւ 3-րդ խաղափուլերում՝ հաղթելով 0:2 հաշվի ժամանակ: Սիմոնա Հալեպն առաջին անգամ արժանացավ «Մեծ սաղավարտի» մրցանակի: Մինչ այդ նա պարտվել էր նախորդ երեք մեծ եզրափակիչներում, այդ թվում այս տարվա Ավստրալիայի բաց առաջնությունում: