Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարի թաղի գործով 3 ամբաստանյալ ազատ արձակվեցին

Քաղաքականություն
sari-tax

Քիչ առաջ, «Սարի թաղի» գործով կալանավորված 4 ամբաստանյալներից երեքը՝ Էդուարդ Զեյթունյանը, Հարություն Թորոսյանը և Հրայր Իսախանյանը ստորագրությամբ ազատ արձակվեցին։  Դատարանը միայն Անդրանիկ Քյոսեյանի նկատմամբ որոշեց կիրառել 700 հազար դրամի գրավ. քանի որ վերջինս դատվածություն ուներ։ Նա կազատվի այն ժամանակ, երբ կմուծի գրավը։ Արդյունքում, այսօր «Սարի թաղի» գործով երեք կալանավորվածները դատարանից ոչ թե կալանավայր ուղեկցվեցին, այլ կգնան տուն։