Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 16000 եվրո է վաստակել Ստավանգերի մրցաշարում

Սպորտ
a1aronyan

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը:   Այսօր կայացած վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը  սպիտակներով ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Մեր շախմատիստը 8 հնարավորից վաստակեց 4 միավոր եւ Ուեսլի Սոյի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը այդ արդյունքի համար կստանա 16 հազար եվրո պարգեւավճար:   Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան, որը այս տուրում հաղթեց իր հայրենակից Ուեսլի Սոյին եւ վաստակեց 5 միավոր: Նա ընդամենը կես բալով առաջ անցավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից, Հիկարու Նակամուրայից եւ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդից: Ֆաբիանո Կարուանան կպարգեւատրվի 75 հազար եվրոյով: