Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրալիայի ֆուտբոլիստը Ռուսաստան չի մեկնել քաղաքական նկատառումով

Սպորտ
a1avstralia-skandal-7.06.

Հայտնի է դարձել, թե Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկիտա Ռուկավիցան ինչու չի ընդգրկվել 2018 թվականի աշխարհի առաջնությանը պատրաստվող թիմի կազմում: Նախապես հավաքական հրավիրված 30-ամյա խաղացողը վերջին պահին հանվել է առաջնություն մեկնող ֆուտբոլիստների հայտացուցակից: Ըստ որոշ լրատվամիջոցների դա կապված է քաղաքական գործոնի հետ: Պարզվում է, որ Նիկիտա Ռուկավիցան ծնվել է Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում, որտեղ ապրել է մինչեւ 2001 թվականը: Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որպեսզի ազգությամբ ուկրաինացի խաղացողի հետ խնդիրներ չունենա Ռուսաստանում, որոշել է հրաժարվել նրա ծառայություններից: