Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԺԱՄ. Նոր կառավարության ծրագիրը տարակուսանք է առաջացնում

Պաշտոնական
e36156fc897bf1f1a7f6e1d230d9b5f5

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն»  կուսակցության վարչության հայտարարությունը

ՀԺԱՄ կուսակցությունը, դրական գնահատելով ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, իր աջակցությունն է հայտում երկրի հզորացմանը միտված նոր ծրագրերին:

Արձանագրում ենք, որ սույն հեղափոխության նախաձեռնողներին հասարակության լայն զանգվածներիաջակցությունն ու փողոց դուրս գալը հետևանք էր երկրում արմատացած կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների և դրանցով պայմանավորված անարդարության վառ դրսևորումների:

 Շարժման հաջողված ավարտը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նոր իրողությունում իշխանությունն ուժ չկիրառեց՝ շարժումը չարժանացավ  1996թ. և 2008թ. շարժումների ճակատագրին և իշխանափոխություննիրականացավ: Հայաստանում այլևս նոր իրողություն է, դրանից բխող դրական և բացասական հետևանքներով: 

Այս իրավիճակի հանգուցալուծումն երկու կարևոր քայլ է ենթադրում՝ արտահերթ ընտրությունների անցկացում և հեղափոխությամբ ձևավորված նոր կառավարության ամբիցիոզ՝ արմատական բարեփոխումներ ենթադրող, ծրագրի առկայություն:

Թերևս առաջինը  քաղաքական ուժերի կողմից գրեթե չի վիճարկվում, մինչդեռ նոր կառավարության ծրագիրը տարակուսանք է առաջացնում, որն ավելի շուտ հիշեցնում է ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժի նախընտրական խոստում և ոչ թե ծրագիր:

ՀԺԱՄ վարչություն