A
A
Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանը պարտվեց եւ դուրս մնաց պայքարից
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են որակավորման փուլի առաջին մրցամարտերը: Ավաղ, այն հաջող չդասավորվեց Հայաստանի ներկայացուցիչների համար: 54 կգ քաշային կարգում հանդես եկող Լիլիթ Դալլաքյանը միավորներով պարտվեց Հոլանդիայի ներկայացուցիչ Անուկ Էշտենդին՝ 0:5, ու դուրս մնաց հետագա պայքարից: Այսօր իր առաջին մարտը կանցկացնի Անի Հովսեփյանը (64կգ): Նա կհանդիպի ուկրաինուհի Մարիա Բովայի հետ: