A
A
Սերենա Ուիլյամս – Մարիա Շարապովա հանդիպումը չկայացավ
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունից: Այսօր ամերիկացի թենիսիստուհին 1/8 եզրափակիչ խաղում պետք է հանդիպեր Մարիա Շարապովայի հետ: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Սերենա Ուիլյամսը երեկ զուգախաղերում ձեռքի դաստակի վնասվածք է ստացել: Այդպիսով, Մարիա Շարապովան առանց պայքարի մտել է քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Գարբին Մուգուրուզա – Լեսյա Ցուրենկո զույգի հաղթողի հետ: