Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Սպորտ
sport-germania-1

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Աշխարհի չեմպիոնների մարզչի վերջնական ցուցակից դուրս են մնացել չորս խաղացողներ, այդ թվում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն, որը թիմի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, բացի այդ ճանաչվել է այդ երկրի 2017-18թթ առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Մասնագետներին զարմացրել է նաեւ դարպասապահ Մանուել Նոյերի հայտնվելը վերջնական կազմում, քանի որ «Բավարիայի» խաղացողը վնասվածքի պատճառով բաց էր թողել անցած 9 ամիսները: Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլում կհանդիպի Մեքսիկայի, Շվեդիայի եւ Հարավային Կորեայի ընտրանիների հետ: