Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի շաշկու մրցաշարում հաղթեց Դմիտրի Մելնիկովը

Սպորտ
sport-shashki

Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում գտնվող Էթիկայի դպրոցում այսօր ավարտվեց  1000 եվրո մրցանակային հիմադրամ ունեցող ռուսական շաշկու միջազգային առաջին մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Մելնիկովը, որը հաղթանակ տարավ բոլոր 8 տուրերում եւ ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրից Հայաստանի ամենափորձառու շաշկիստ, 71-ամյա Մարատ Ղուլյանը, որը վաստակեց 6 միավոր: Առաջատար եռյակը եզրափակեց ռուսաստանցի միջազգային վարպետ Ռուսլան Պեշչերովը, որը առաջատարից հետ մնաց երկու միավորով: Վաղը տեղի կունենա կայծակնային մրցաշար, որից հետո տեղի կունենա մասնակիցների պարգեւատրման արարողությունը: