Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կա իշխանություն, չկա ընդդիմություն, կան հակահեղափոխական օջախներ». Պետրոս Մակեյան (տեսանյութ)

Քաղաքականություն
makeyan

Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ առնետավազքը Նիկոլ Փաշինյանը պետք է կանխի։ «Հանրային շերտ կա, որը միշտ վերջին տարիներին իշխող քաղաքական ուժի ոտքի տակ է ընկնում, ընտրությունների ժամանակ արջի ծառայություն է մատուցում նրանց, հիմա այդ շերտը շարժ է անում դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ Սա պետք է զգոնացնել, Նիկոլ Փաշինյանը պետք է կանխի այդ պրոցեսը, հակառակ դեպքում մենք չենք ունենա իր կողմից ասված վստահելի ընտրությունները»,- ասաց Պետրոս Մակեյանը։ Ըստ Մակեյանի՝ արտահերթ ընտրությունները անհապաղ պետք է կայանան։ «Կա իշխանություն, չկա ընդդիմություն, կան հակահեղափոխական օջախներ: Դա շատ վտանգավոր է։ ԱԺ ընտրություններով միայն կարող ենք լուծել այս հարցը և իրավիճակը շտկել»,- ասաց նա։ Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ ԱԱԾ քայլերը չպետք է վերածվեն շոուի։ «Նախ պետք է ուսումնասիրել 7 մլդ դոլարի պետական պարտքը, ինչպես է հավաքվել և ինչպես է ծախսվել վարկերը»,- ավելացրեց Մակեյանը։