A
A
Սարգիս Ստեփանյանը եւ Խաչատուր Սարիբեկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող են հանդես գալիս Հայաստանի հաշմանդամ բազկամարտիկները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վիրավոր զինվորների հիմնադրամի ֆեյսբուքյան էջը, Սարգիս Ստեփանյանը Physical (PIDH) siting 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով վարժությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ նվաճել չեմպիոնի կոչումը:
Խաչատուր Սարիբեկյանը Physical (PIUH) standing 85կգ քաշային կարգում աջ ձեռքով նույնպես գրավել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի:
Վահան Տեր-Բալյանը մինչեւ 21 տարեկանների 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ, իսկ աջ ձեռքով՝ 3-րդ հորիզոնականը:
Հարություն Մխիթարյանը Physical (PID) siting 65կգ քաշային կարգում աջ եւ ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: