A
A
Շարունակվում են դարպասապահի սիրային «անհաջողությունները»
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում երկու կոպիտ սխալ թույլ տված դարպասապահ Լորիս Կարիուսը չնայած ամեն օր բարոյական աջակցություններ է ստանում տարբեր մարդկանցից եւ կազմակերպություններից, մասնավորոպես՝ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն 24-ամյա ֆուտբոլիստը միաժամանակ տխուր լուր է ստացել: Բանն այն է, որ անգլիացի մոդել Յանտե Ռոուզը, ում վերջին ամիսներին հաճախ են նկատել գերմանացի դարպասապահի հետ առեւտուր անելիս, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այլեւս չի հանդիպում Կարիուսի հետ եւ լիովին ազատ է: Լրատվամիջոցները նաեւ հիշեցրել են, որ Լորիս Կարիուսը ժամանակին հանդիպելիս է եղել մեկ այլ մոդել Պամելա Ռայֆի հետ, սակայն երկու տարի ընկերությունից հետո լքել է նրան: