Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ.Օսիպյանը հանդիպեց քաղաքացիներին. ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ (տեսանյութ)

Պաշտոնական
V.O.citizenmeeet_01

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ: Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ:  Հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար:  Եղան նաև ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր, որոնց կապակցությամբ տրվեցին պարզաբանումներ և ուղղորդումներ՝ իրավասու մարմիններին դիմելու համար: Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ: