Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անատոլի Կարպովը քննադատել է Մագնուս Կառլսենին

Կարևոր լուրեր Սպորտ
sport-karpov-31.05.

Շախմատի աշխարհի թվով 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը բավականին մտահոգված է շախմատի ապագայով: Նա այդ մասին ասել է հերթական հարցազրույցի ժամանակ: «Պարզից էլ պարզ է, որ ՖԻԴԵ-ն գտնվում է խորը ճգնաժամում: Դա սպասելի էր, բայց ոչ մեկը չէր պատկերացնում, որ դա այդքան շուտ կսկսի: Կիրսան Իլյումժինովը, այո, բավական շատ է ճանապարհորդում, բայց նա պետք է վերանայի իր վերաբերմունքը շախմատի հանդեպ: Լավ կլինի, որ նա խորհրդակցի պրեֆեսիոնալ շախմատիստների հետ, որպեսզի սխալ որոշումներ չկայացնի: Օրինակ, նոկաուտ մրցակարգով անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունը: Շախմատը դրանից կորցել է իր իմիջն ու հեղինակությունը: Ցավալին այն է, որ Կիրսան Իլյումժինովն առանց հասկանալու շախմատի բուն էությունը, ցանկանում է փոփոխություններ մտցնել դրա կանոններում», - ասել է անվանի շախմատիստը: Անատոլի Կարպովը կարծում է, որ աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենն այնքան էլ չի մտածում շախմատի հեղինակության մասին: «Աշխարհի չեմպիոնները պետք է մտածեն շախմատի ավանդույթների պահպանության մասին: Սակայն Մագնուս Կառլսենը ցանկանում է, որ ամեն ինչ իր ուզածով լինի: Արդյունքում, նա թույլ տվեց փոխել շախմատի կանոնները, ինչը անընդունելի է», - եզրակացրել է աշխարհի նախկին չեմպիոնը: