«Սփյուռքահայերի վերաբերմուքնը հայրենիքի հանդեպ փոխվել է» (տեսանյութ)
«Դաշնակցություն» կուսակցության կազմակերպած Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված երթը սկսվեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության նվագախմբի կատարումներով: Մասնակիցների մեծամասնությունը դաշնակցականներ էին, ինչպես և Լևոնը, որն անկեղծանում է՝ վերջին իրադարձությունները զարթոնք էին հայ ժողովդրի համար. «Երկրի գլխին կանգնած է այնպիսի մարդ, որը տեսել է այն ամենը, ինչ եղել է մնացած օրերին»,- ասում է երիտասարդ կուսակցականը Լևոնի կարծիքով Հայաստանի նոր կառավարության աշխատանքի արդյունքում կփոխվի սփյուռքահայերի վերաբերմունքը հայրենիքի հանդեպ. «Ճիշտ կլինի գան, ապրեն իրենց երկրում և ավելի շատ զարգացնեն մեր երկիրը»: Երթն անցնելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ավարտվեց Հանրապետության հրապարակում, որտեղ էլ ավելի ուշ մեկնարկեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված տոնական մեծ համերգը: