Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ -ն լրագրողներին ներկայացրեց «Շիրակի» գործով բոլոր փաստերը

Սպորտ
Untitled-colggage

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  շտաբ-բնակարանում այսօր կայացավ ՀՖՖ ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց «Շիրակ» ակումբի եւ Արարատ Հարությունյանի բողոքը ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի համար 17-18-28 արձանագրության եւ այնտեղ տեղ գտած որոշման դեմ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկությամբ գործի մանրամասներին եւ տվյալներին ծանոթանալու համար ԶԼՄ-ի ներկայացուցիչները հրավիրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա: Այդտեղ ֆեդերացիայի վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանը լրագրողներին տրամադրեց «Շիրակի» եւ Արարատ Հարությունյանի ներկայացված բողոքների պատճեները, հեռախոսազանգերի «screen shoter»-ը եւ այլն: Լրագրողների պահանջով ՀՖՖ աշխատակիցը միացրեց նաեւ Արարատ Հարությունյանի եւ «Բանանցի» ֆուտբոլիստ Կպոդոյի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը: Պարզվեց, որ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ կարգապահական կոմիտեի մայիսի 5-ի որոշումը, այն է.

  1. Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որեւէ ֆուտբոլային գործունեությամբ:
  2. «Շիրակ» ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով եւ ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:
Ըստ բողոքարկման կոմիտեի կանոնակարգի, սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ կարող է բողոքարկվել Սպորտային Արբիտրաժային Դատարան (CAS) այն ստանալու պահից 21 օրվա ընթացքում: Ռուբեն Հայրապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ՈւԵՖԱ–ի Կարգապահական կոմիտեն վարույթ է սկսել «Շիրակի» դեմ եւ 15 օրում պետք է տա իր եզրակացությունը։ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ի բողոքարկման կոմիտեի որոշումից անմիջապես հետո հանդես է եկել հայտարարությամբ. «Այն նյութերը, որոնք ներկայացվելու եւ քննարկվելու են արբիտրաժում, չեն կարող հրապարակվել ՀՖՖ եւ Շիրակ ՖԱ-ի կողմից։ Հատկապես ՀՖՖ-ն իրավունք չունի հրապարակել ձայնագրություններ, փաստաթղթեր, որոնք վերաբերվելու են արբիտրաժային վարույթին»: