Բողոքի ակցիա. պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների: Ցուցարարների ձեռքին են Սամվել Բաբայանի եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ: Նրանք վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին»: Այնուհետեւ ցուցարարները գլխավոր դատախազության դիմացից երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենք՝ այնտեղ շարունակելու ակցիան: Այնուհետեւ ցուցարարները գլխավոր դատախազության դիմացից երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենք շարունակելու ակցիան: Վարդգես Գասպարին պառկել էր շենքի մուտքի դիմաց: Նա նշեց, որ դատական համակարգի գլխին դեռ հին իշխանության ներկայացուցիչներն են: Սամվել Բաբայանի համակիրներն ու ընկերներն պահանջում են ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը: