Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բնակչության 30%-ը ծխում է

IMG_4350

Ծխախոտային արդյունաբերությունը սովորական բիզնես չէ, քանի որ շատ սպեցիֆիկ արտադրանք է վաճառում: Ասում է   «Health and Development» հիմնադրամի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող, «Campaign for Tobacco-Free Kids»-ի մեդիա համակարգող Օլգա Կնորեն: Այս բիզնեսը ապահովում է հսկայական շահույթ՝ ամեն տարի «սպանելով» ավելի քան 7 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: «Սպառողների ազգային ասոցիացիան» Գրին Բին no smoking սրճարանում կազմակերպել էր հատուկ մեդիա-նախաճաշ ԶԼՄ ներկայացուցիչների համար, որի ընթացքում Օլգա Կնորեն պատասխանեց լրագրողների  հարցերին։ Փորձագետի խոսքով` ծխախոտի ինդուստրիայի ամենամեծ հաջողությունն այն է, որ պրոպագանդայի նպատակով ծախսում է հսկայական գումարներ և օգտագործում մեդիա գրեթե բոլոր հարթակները՝ հովանավորչությունը դիտարկելով որպես հիմնական գործիք: «Campaign for Tobacco-Free Kids»-ի մեդիա համակարգող Օլգա Կնորեն տեղեկացրեց ըստ ուսումնասիրությունների, Հայաստանի բնակչության 30%-ը ծխում է, և նրանց մեծ մասը ժամանակի ընթացքում կախվածություն է ձեռք բերել. «Ծխախոտային  կախվածությունը համեմատվում է հերոյինից կախվածության հետ: Իրականում ծխախոտի պարունակության մեջ թութունը չնչին տոկոս է կազմում: Եթե ուսումնասիրենք ծխախտի գլանակը, ապա կտեսնենք, որ դրա գերակշռող մեծամասնությունը ներծծվող թուղթ է»: «Health and Development» հիմնադրամի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող Օլգա Կնորեն դրական է գնահատում այն փաստը, որ Հայաստանի օրենսդրական դաշտը պատշաճ կերպով վերահսկում է ծխախոտի ինդուստրիայի ոլորտը ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման նպատակով: Ըստ փորձագետի՝ հասարակության հետ տարվող հակածխախոտային արշավներն անչափ կարևոր են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած վերջին  հետազոտությունունները ցույց են տվել՝ ծխող մարդկանց քանակի նվազեցման տեսանկյունից հակածխախոտային կոմպլեքսային աշխատանքներն ու արշավներն ավելի արդյունավետ են: Այն երկրներում, որտեղ կիրառվել են կոմպլեքսային աշխատանքներ, տարիների ընթացքում նկատվել է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց քանակի նվազում: