A
A
Ռոջեր Ֆեդերերը՝ ամենատարեց առաջին ռակետ
Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կրկին գլխավորել է պերոֆեսիոնալ թենսիստների վարկանիշային աղյուսակը եւ դարձել աշխարհի առաջին ռակետ: Նա իր անվան դիմաց այժմ ունի 8670 վարկանիշային միավոր: Այս վերադարձի օգնությամբ Ռոջեր Ֆեդերերը թարմացրել է իրենց պատկանող ռեկորդներից մեկը: Նա դարձել է աշխարհի ամենատարեց առաջին ռակետը: Շվեյցարացի թենիսիստն այսօր 36 տարեկան եւ 279 օրական է: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվում է իսպանացի Ռաֆայել Նադալը՝ 7950, երրորդում՝ Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւը՝ 6015: Չեմպիոնական մրցավազքում առաջին տեղում դարձյալ Ռոջեր Ֆեդերերն է, իսկ ահա Ռաֆայել Նադալը 4-րդն այդ աղյուսակում: