Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Համբարձումյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Սպորտ
sport-havaqakan

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի հավաքականին միանալու է մակեդոնական «Վարդար»-ի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը նույնպես հրավեր է ստացել մասնակցելու նախապատրաստական հավաքին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Ավստրիայում անցկացնելու է ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Մալթայի եւ Մոլդովայի ընտրանիների հետ: Մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այդ խաղերին նախապատրաստվելու համար արտասահմանյան ակումբներից հրավիրել է 20 ֆուտբոլիստ: Ահա նրանք. Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա) Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)                          Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)                          Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                         Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)                    Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա    Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)    Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա) Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)                Անդրե Չալըշըր, «Գոտեբորգ» (Շվեդիա)  Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)  Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա) Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)  Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)