Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպիտակ աղմուկ»-ի ղեկավարները ցույցը մեկ շաբաթով դադարեցրել են. aliq.ge

Քաղաքականություն
vrastan

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտային հարող տարածքում ընթացող բողոքի ցույցերի կազմակերպիչների՝ «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել մեկ շաբաթով դադարեցնել ցույցերը: Շարժման ղեկավար Բեքա Ծիքարիշվիլիի խոսքերով, կազմակերպիչները կաշխատեն ներքին գործերի նախարարի խոստումների ուղղությամբ, և դրանք չկատարելու դեպքում՝ ցույցերը կվերականգնվեն: «Եթե չկատարվեն մեզ տրված խոստումները, մենք կշարունակենք բողոքել: Շաբաթը որոշիչ կդառնա՝ աշխատանքային գործընթացների համար մեկ շաբաթ վերջնաժամկետ է նշանակվել: Հակառակ դեպքում, մենք ավելի կազմակերպված և մեծ ակցիա կանենք», – ասել է Ծիքարիշվիլին: Ցույցի կազմակերպիչները ցուցարարներին հրաժեշտ տվեցին մինչև առաջիկա շաբաթ օրը՝ ասելով, որ պատրաստ լինեն՝ խոստումները չկատարելու դեպքում մշտական ակցիա անցկացնելուն: