Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության անդամները հանրության համար «կինդեր սյուրպրիզներ են»» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli-1-1

Ռուսաստանը միշտ վարել է մահակի եւ բլիթի քաղաքականություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Ժամանակ պետք է անցնի, որ նրանք հասկանան, թե ինչպես պետք է աշխատել Հայաստանի հետ»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից շատ բան սպասել չի կարելի, ասում է քաղաքագետը: «Սա ճանաչողական հանդիպում է լինելու, որեւէ արտառոց բան չարժե ակնկալել: Երկու կողմից էլ փորձելու են պահպանել բարիդրացիական հարաբերությունները»: Կառավարության կազմը Երվանդ Բոզոյանի համար անծանոթ է: «Նրանք բոլորը հանրության համար «կինդեր սյուրպրիզներ են»: Այստեղ կարեւոր է, թե ինչ ծրագրով են հանդես գալու եւ ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանելու մինչեւ արտահերթ ընտրությունները»: «Առաջիկայում Ընտրական օրենսգրքում փոփոխությունները պարտադիր են՝ ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի եւ ընտրակաշառքն էլ վերջնականապես դուրս գա մեր կյանքից: Մինչ ընտրությունները քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ընտրական գործընթացներին»,-նշում է քաղաքագետը: Ըստ Երվանդ Բոզոյանի, ակնհայտ խնդիրները  պետք է անհապաղ լուծում ստանան: «Կառավարության շենքի մոտ մշտապես շքեղ մեքենաներ են, դա հակաէսթետիկ եւ հակաբարոյական է, այս երեւույթը պետք է վերացվի»: