Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Նադալն էլ չդիմացավ

Սպորտ
a1nadal-11.05.

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կորցրեց իր առաջատար դիրքը, քանի որ այսօր պարտություն կրեց Մադրիդում ընթացող «Մաստերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում՝ երկու սեթում զիջելով ավտրալացի Դոմինիկ Տիմին՝ 5:7, 3:6:   Մայիսի 14-ից թենիսիստների դասակարգման աղյուսակը կրկին կգլխավոր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը բաց է թողում ավազածածկ կորտերում անցկացվող մրցումները: Նադալն առաջին ռակետի տիտղոսը կարող է իրեն վերադարձնել միայն այն դեպքում, եթե հաղթի եկող շաբաթվանից Հռոմում մեկնարկող խոշոր մրցաշարում:   Ի դեպ, Ռաֆայել Նադալը սահմանել է անպարտելիության նոր ռեկորդ: Մինչ այսօր կրած պարտությունը նա ավազածածկ կորտերում հաղթանակ էր տարել 50 անընդմեջ սեթերում: Այդպիսով, իսպանացի թենիսիսըը մեկ սեթով գերազանցել էր ամերկացի Ջոն Մաքինռոյին պատկանող ռեկորդը, որը սահմանել էր 1984 թվականին: Ի դեպ, Ռաֆայել Նադալը ավազածածկ կորտերում վերջին անգամ պարտություն կրել էր հենց նույն Դոմինիկ Տիմից, 2017 թվականին, Հռոմի մրցաշարում: