Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ է արձակվել «Շանթի գործով» ազատազրկված Վահե Մկրտչյանը

Քաղաքականություն
Vahe

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով 7 տարի դատապարտված, ազատամարտիկ  Վահե Մկրտչյանը ազատ է արձակվել։Այս  մասին հայտնեց նրա կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը։  Նա այս պահին գնում է «Կոշ» ՔԿՀ՝  ամուսնուն դիմավորելու ։ Թե որն է նրա ազատ արձակման հիմքը, կինը չգիտեր։ Երկու ժամից նա տանը կլինի եւ կհայտնի բոլոր հարցերի պատասխանները, -ուրախությամբ հայտնեց կինը, որին  բոլորը  տեսել են Քաղաքացիական անհնազանդության  ցույցերի ժամանակ։ Նա Հանրապետության հրապարակում կարի մեքենա էր տեղադրել եւ դրոշներ էր կարում բոլորի համար։Ավելի ուշ պարզ դարձավ, որ բավարարվել է վաղաժամկետ ազատ արձակման նրա դիմումը։ Նա արդեն հինգ տարի է անազատության մեջ էր։