Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքի նախարարը կազատվի պաշտոնից (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-kar

 Կառավարության նիստից հետո այսօր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը, որը տարկարծությունների տեղիք է տվել. «Ոստիկանապետի որոշումը միանշանակ չէր ընդունվելու, քանի որ ՀՀ օրենսդրությամբ ոստիկանապետի պաշտոնում պետք է նշանակվեր գործող համակարգից որեւէ մեկը: Պարզ էր, որ որեւէ նշանակում միանշանակ գնահատականի չէր արժանանալու: Այդ թեմայով մեր հանրության հետ զրույց կունենամ ու կփորձեմ բացատրել»: Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը եւս կազատվի իր պաշտոնից. «Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են ու դրա համար կլինե հիմքեր, կիրականացվեն: Կոնկրետ, եթե առիթներ լինեն, քննություն կիրականացվի եւ բոլոր հարցերին պատասխան կտրվի»: Ըստ նրա՝ ոչ թե կոալիցիոն, այլ համաձայնության կառավարություն է ստեղծվելու. «Կարող եմ ասել, որ մենք կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք եւ «Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի Կառավարությունում, ՀՅԴ հետ քննարկումները շարունակվում են»:  Սփյուռքի նախարարը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, չի շարունակի պաշտոնավարել. «Այս պահին Կառավարության կառուցվածքում փոփոխություններ չենք ցանկանում անել եւ ֆիզիկապես չենք էլ հասցնի, այդ պատճառով Սփյուռքի նախարարությունը կմնա։ Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարեւոր են, եւ ամեն ինչ անելու ենք, որ այդ նախարարությունը գործի ոչ միայն  հայապահպանության շրջանակներում, այլեւ դա հայրենդարձությունը կազմակերպող, աջակցող հիմնական օղակը լինի: Տնտեսական բլոկում նույնպես կլինեն նշանակումներ»: