Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ ամսում Սերժ Սարգսյանը կապահովվի բնակարանով (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-10

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանին առանձնատուն տրամադրելու հարցը. «2018թ. մարտի 29-ի որոշմամբ Կոնդի առանձնատներից մեկը պետք է տրամադրվեր պաշտոնաթող նախագահին, սակայն Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ այդ որոշումն ուժը կորցրած ճանաչվի, իրեն տուն տրամադրի այն Կառավարությունը, որը ինքը չի ղեկավարելու։ Առաջարկում ենք այդ ընդունել, քանի որ Սերժ Սարգսյանն իրավունք ունի սոցիալական երաշխիքից օգտվել. նա վերջին նախագահն է, որ նման երաշխիքից օգտվելու է, քանի որ էլ նման երաշխիքներ չենք տրամադրելու»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղի է ունեցել կառավարական առանձնատների սեփականաշնորհում եւ հիմա անհրաժեշտություն է առաջացել, որ այդ որոշումը չեղյալ հայտարարվի. «Պետք է այլ լուծում գտնել օրենքով։ Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարում եմ մեկ ամսում, օրենքով սահմանված կարգով բնակարանով ապահովել Սերժ Սարգսյանին»։