Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը մոտեցավ կառավարության դիմաց բողոքի ցույց անողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-gov

Այսօր առավոտյան  Կառավարության շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ կառավարության նիստից առաջ հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կապանի բնակչուհի  Էմմա Հարությունյանը իր խնդրով դիմեց վարչապետին,  ով հանձնարարեց Ազգային նվտանգության ծառայաությանը զբաղվել  նրա անհետ կորած որդու որոնման հարցերով, առաջարկելով խնդրի լուծման հնարավոր մի քանի տարբերակներ։ Բարձրացվող հարցերը բազմազան էին՝ բնակարանային խնդիրներից մինչև չստացված աշխատավարձեր և գործազրկություն: Ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտեքս» կարի   միավորման աշխատակիցները պահանջում էին իրենց չստացված աշխատավարձերը: «Կարի ֆաբրիկան արդեն 5 տարի՝ փակվել է, մեզ չեն տրվել մեր աշխատավարձերը, ոչ մի չինովնիկ մեզ չի լսում, մենք խնդրում ենք վաճարել  մեր գումարները, չէ որ մենք այդ գումարը քրտնել, աշխատել ենք և հիմա նրանց նվիրել չենք ցանկանում», լրագրողների հետ զրուցում պատմեց նախկին աշխատակցուհի Գոհար Թամամյանը: Հավաքվածները իրենց խնդիրները լուծում կստանան նոր ձևավորվող կառավարության կողմից։