Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանն ներկայացնում է կառավարությունում իր աշխատասենյակը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

ՀՀ նորընտիր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով ներկայացրել էիր աշխատավայրերից մեկը՝  վարչապետի աշխատասենյակը։ «Այս սենյակում ավելի թեթեւ մթնոլորտ է հաստատված, քան ՀՀ նախագահի աշխատասենյակում: Այստեղ մթնոլորտն ավելի աշխատանքային է։ Ճիշտն ասած, Բաղրամյան 26–ի ձեւավորումը բավականին ծանր է»,-նշեց Փաշինյանն ու հավելել. «Հիմա կառավարության նոր կառուցվածքից հետո դեռ պետք է որոշել, թե ով է այստեղ աշխատելու՝ վարչապետը, թե փոխվարչապետներից մեկը»: ՀՀ վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ հիմա պետք է հեռախոսազրույց ունենա Վրաստանի վարչապետի հետ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում է կառավարության նիստը վարելու համար։