Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալերիյ Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ

Պաշտոնական
Osipyan-Valeri2

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից  տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը  հրամանագիր է ստորագրել, որով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»: