Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլորը պետք է փոխվեն». քաղաքացիները՝ կառավարության անդամների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
b6b029a8a316932a2ae896f04c3ee822

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին  եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեսնել իր ղեկավարած կառավարությունում: Նա  դիմել է Նախագահին նրանց պաշտոնանկ անելու առաջարկով։ Քաղաքացիներից շատերի համար կառավարության անդամների պաշտոնազրկումները  կարևոր են Հայաստանի հետագա զարգացման համար։ «Նախկին նախարարներից ոչ մի լավ բան չենք տեսել»,- ասում է քաղաքացիներից մեկը, իսկ մյուսն էլ ավելացնում է. «Բոլորը պետք է փոխվեն»:  Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիները պատրաստվում են հետեւել վարչապետի բոլոր քայլերին:  Ով էլ ընդգրկվի կառավարության նոր կազմում, պետք է արդար եւ ազնիվ աշխատի։ Սա մեր հարցման մասնակիցների պահանջն է:  Դեռեւս հայտնի չեն, թե ովքեր կլինեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում։Առայժմ միայն անուններ են շրջանառվում, բայց որեւէ մեկը չի կարող հաստատել թեկնածուների այդ ցանկը։  Մանրամասները՝ տեսանյութում: