Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը առաջին նշանակումն է կատարել

Պաշտոնական
eduard

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին նշանակումն է կատարել:  Փաշինյանի որոշմամբ` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդուարդ Աղաջանյանը: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։