Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Խորհուրդ կտայի չշտապել»

Կարևոր լուրեր Պաշտոնական
d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a

Հայաստանը հակամարտող կո՞ղմ… Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է…  Դիվանագիտորեն բավականին խոցելի ձեւակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի եւ իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել որպես  Հայաստանի կողմից հողային պահանջ: Հայկական դիվանագիտությունը մինչ այժմ կարողացել է հակադարձել այդ «մեղադրանքին»` ներկայանալով ընդամենը որպես բանակցային կողմ: Հայաստանը հակամարտող կողմ չէ, նա պարտադրված է պաշտպանել իր հայրենակիցնեի կյանքն ու իրավունքները` ինչը մինչ այժմ  հայկական կողմը  կարողացել է մոտուցել  հակամարտությամբ զբաղվող կառույցներին: Եթե Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտող կողմ, արցախյան հակամարտության բնույթը ամբողջությամբ կարող է փոխվել` ի նպաստ Ադրբեջանից «հողային պահանջ» թեզին: Ողջունում եմ մոտեցումդ, որ առանց հակամարտության իրական կողմի` Արցախի մասնակցության  որեւէ բանակցային ձեւաչափից չի կարելի դրական արդյունք ակնկալել: Համաձայն եմ` այն պետք է դառնա առաջիկա բանակցային գործընթացի հիմնական մեխերից մեկը: Ենթադրում եմ նաեւ, որ արդեն մշակված է դիվանագիտական այն գործիքակազմը, ինչի միջոցով պետք է պայքարել Արցախը նորից բանակցային ձևաչափ վերադարձնելու համար: Այլապես` բազմիցս հայտարարվել է այս մասին` առանց հստակ գործիքակազմի ու ճանապարհային քարտեզի: Չեմ կարող մեկ անգամ եւս չհիշեցնել, որ, ցավոք, սա այն խնդիրն է, ինչը մենք ենք  ներքաղաքական այսրոպեական հարցեր լուծելու համար «պարգեւել» մեզ: Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել: Ասուլիսում կան նաեւ այլ նուրբ պահեր եւ արտահայտություններ, որոնք կարող են վաղը բանակցությունների ժամանակ կաշկանդել  մեր դիվանագիտությանը: Բարեկամաբար խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ եւ նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան` չափազանց նուրբ եւ բարդ հակամարտության հարցերով: Զբաղվածությանդ չափը հասկանալով հանդերձ, այդուհանդերձ, կհորդորեի մանրամասն ծանոթանալ բանակցային ամբողջ գործնթացին, ինչը կարող է շահեկան,  լիարժեք եւ ամբողջական լինել, եթե դրան մասնակցեն նաեւ բանակցային գործնթացների անմիջական մասնակիցները` նաեւ նախկինում:   Ռուբեն Հակոբյան