«Սահմանադրությունը պետք է փոխվի, ով այդ սխալն արել էր, նա էլ պատժվեց» (տեսանյութ)
Հեղափոխությունն ինչ-որ առումով թավշյա էր, մենք հաղթահարեցինք ժողովրդավարություն եւ անվտանգություն սարսափելի երկընտրանքը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ «Ժողովրդին ներշնչվել էր, որ եթե մենք բարձրացնում ենք երկրի ժողովրդավարության հարցը, ապա մեր անվտանգությունը հայտնվում է վտանգի առջեւ: Այս հեղափոխության ամենամեծ նվաճումն այն էր, որ մենք կարողացանք լինել ե՛ւ անվտանգ ե՛ւ ժողովրդավար»: Նարինե Դլիբարյանն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում: Ըստ նրա, այս ԱԺ-ն չի արտացոլում հասարակության նկրտումները: Այս օրերին ամեն ինչ արվում էր Ռուսաստանին Հայաստանի դեմ տրամադրելու համար, ասում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Եթե Ռուսաստանը միջամտեր Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, ապա ավելի կխորանար շարժումը եւ կվերածվեր ոչ խաղաղ հեղափոխության»: