Ժողովրդի թեկնածուն ով էլ լինի, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանալու, քանի որ վերջին օրերին աշխատել են վնասով: Նա կոչ արեց գնալ «Երեւան Սիթի» եւ աշխատողներից հարցնել, թե արդյոք նման բան կա. «Չկա էդ ձեւ բան, թող մի հատ տենց աշխատող բերեն, որ մենք նման բան ենք ասել։ Եթե կարա մի աշխատող բերի, ես իմ մի ամսվա աշխատավարձը իրան կտամ»,- ընդգծեց գործարար պատգամավորը: ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն ինչպես է քվեարկելու,պատասխանեց. «Կերևա էդ օրը, էլի»։ Իսկ վստահ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի թեկնածուն, Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ժողովրդի թեկնածուն ով էլ լինի, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում»,- շարունակեց նա: ՀՀՀԿ-ական պատգամավորը նաև ողջունեց Նիկոլ Փաշինյանի պայքարը մենաշնորհների դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող «սաղ» վերացնի»,- նշեց պատգամավորը: