Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ քննարկվել է սահմանում տիրող իրավիճակը

Պաշտոնական
020518-PashtBanak-1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ: Քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ այլ պատասխանատուներ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ             ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ