Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hraparak-1

20.42  Վաղ առավոտից Հանրապետության հրապարակում հավաքված բազմահազար մասնակիցները ուշի ուշով հետևում է ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու նշանակված Նիկոլ Փաշինյանի ելույթին։ 13.37 Հանրապետության հրապարակում հավաքվածների թիվը շատ է ու չի պակասում։ Նրանք համբերությամբ սպասում են Նիկոլ Փաշինյանի վերադարձին։ Ինչպես հայտնի է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս պահին պատասխանում է ԱԺ 26 պատգամավորների հարցերին։ Որից հետո տեղի է ունենալու վարչապետը ընտրության քվեարկություն։ Հրապարակում հավաքվածներն ուշադրությամբ հետևում են խորհրդարանի անցուդարձին։ .................... Քաղաքացիները վաղ առավոտից սկսել են հավաքվել Հանրապետության հրապարակում: «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով գիշերը հայտարարել էր, որ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է տապալել մայիսի 1֊ին նախատեսված վարչապետի ընտրությունը, որին առաջադրված միակ թեկնածուն Փաշինյանն է։ Եվ նա կոչ էր արել հավաքվել հրապարակում: