Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը հեռախոսազրույցներ է ունեցել

Կարևոր լուրեր Պաշտոնական
Untitled-collagjje

Ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի միջև:   Զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս համատեքստում Բակիջան Սագինտաևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:   Այսօր բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Կարեն Կարապետյանի միջև: Երկու պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում վարչապետ Կոբյակովն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին: