Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Աթլետիկոյի» հետ խաղը

Սպորտ
sport-miki

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր թիմի՝ «Արսենալի» առաջիկա հանդիպումը: «Մենք հույս ունեինք, որ Մխիթարյանը կմասնակցի հինգշաբթի օրվա խաղին, սակայն նա դեռեւս լիովին պատրաստ չէ, ուստի մենք չենք ցանկանում ռիսկի դիմել եւ նա չի լինի խաղին: Խնդիրներ ունեն նաեւ Էլնենին ու Օզիլը: Մոհամեդը վնասվածք է ստացել «Վեսթ Հեմի» հետ խաղին, իսկ Մեսութը մրսածություն ունի: Սակայն շարք է վերադարձել Ջեկ Ուիլշիրը, որը կարող է օգնել թիմին առաջիկա խաղում», - ասել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Արսենալն» այժմ պատրաստվում է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին խաղին, որը կկայանա ապրիլի 26-ին, Լոնդոնում: