Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին, ուժերին, նախարարներին
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին ոստիկաննները հարկադրաբար հեռացրել էին Էրեբունիից եւ տարել անհայտ ուղղությամբ, իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտարարություն է տարածել։ Նա բռնության կոչ չի արել, այլ համախմբվելու։ «1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ 2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց 3. Ապակենտրոնացեք 4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։ 5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը»