Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Երթն այս պահին Խանջյան փողոցում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shepor

14. 50 Ցուցարարների բազմամարդ խաղաղ երթն այս պահին շարժվում է Խանջյան փողոցով: Ցույցն առաջնորդում է ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա հայտարարեց, որ իրենց մեկ այլ խումբ է միանում: 14.26 Այս պահին երթը հասել է Արշակունյաց պողոտա եւ շարժվամ է դեպի Տիգրան Մեծ։ Քաղաքացիների մի խումբ էլ գալիս է Էրեբունիից։  Երթի ժամանակ հնչում է շեփոր։ 14.06Այս պահին Երեւանի քաղաքապետարանի մոտ բազմամարդ է։ Այստեղ են այն քաղաքացիների մեծ մասը, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ երթ էին անում՝ մինչեւ խաղաղ հավաքը ցրելը։  Հրապարակից քաղաքացիներն էլ շարժվում են Մաշտոցի պողոտա։ 13.48 Հանրապետության հրապարակից շարունակում են բերման ենթարկել քաղաքացիների: Բերման ենթարկվածները հիմնականում երիտասարդներ են: 13.35 Երթը դեռ չի  հասել կենտրոն։ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկում քաղաքացիների: Բեռնատարի վարորդին եւս բերման ենթարկեցին, ով իր մեքենան կայանել էր հրապարակում: Այստեղ ոստիկանների գործողությունները համակարգում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանական պատը հրում է քաղաքացիների խմբերը: Ցուցարարների կոչից հետո  ոստիկանները հանեցին իրենց դիմակները: Հայաստանին ոստիկան պետք չի, Հայաստանին զինվոր է պետք, -բղավում են քաղաքացիները: 13.31 Լարված իրավիճակ է Երևանի տարբեր փողոցներում։ Ակցիայի մասնակիցների հոծ բազմությունը Էրեբունի վարչական շրջանից երթով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ։