«Ոստիկանը էժան չի մարսելու այդ կեղծ ցուցմունքը» պաշտպան
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը երեկ 2 ամսով կալանավորվել է: Նրան բերման են ենթարկվել զանգվածային անկարգություն կազմակերպելու, անօրինական հավաքներ կազմակերպելու համար, սակայն հետո մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգության մասնակցի կողմից բռնություն կիրառելու, գույք ոչնչացնելու հոդվածով: Ըստ պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի՝ խոսքը վերաբերում է ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու եւ դուռը կոտրելու մեջ: Այնուհետեւ ոստիկանը լրացուցիչ ցուցմունք է տվել, թե Տիգրան Մազմանյանը իր նկատմամբ նման բռնություն է գործադրել, ձեռքից քաշել եւ պոկել ժամացույցը «Մինչդեռ տեսանյութում երեւում է, թե ինչպես է այդ ոստիկանի մոտով անցնելիս Տիգրան Մազմանյանը ձեռքերը վեր բարձրացած անցնում, իսկ նա հանգիստ կանգնած է: Այսինքն, այդ փաստն էլ է հերքվում, որ նա որեւէ բռնություն է կիրառել: Սա մեզ մոտ ակնհայտորեն համոզմունք է ձեւավորել, որ իր նկատմամբ տեղի է ունենում հետապնդում իր քաղաքական ակտիվության համար: Պետք է նշեմ, որ ոստիկանը էժան չի մարսելու այդ կեղծ ցուցմունքը: նա միաժամանակ չէր կարող երկու բռնություն գործադրել եւ գործողություն իրականացնել»,- ասում է փաստաբանը: Ըստ նրա՝ երկու հոդվածներն էլ կեղծ են եւ դա չի բխում իրավունքի տիրույթում: Կալանավորման փուլում էլ մեղադրանքները փլուզվեցին: Պաշտպաններից Արա Ղարագյոզյանն էլ ավելացնում է՝ մեկ ոստիկանի ցուցմունքով նա կալանավորվել է: