Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսան Հարությունյանը և Արամ Ղարիբյանը` ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականներ

Պաշտոնական
Untitled-colfflage

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, այս մասին տեղեկացնում է e-gov.am էլեկտրոնային հարթակը:  «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.

 
Ալեքսան Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։ Վարչապետ Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել Արամ Ղարիբյանը: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Արամ Ղարիբյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։