Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» գավաթային խաղում հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Սպորտ
sport-gavat

  Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ կիսաեզրափակիչ փուլի վերջին հանդիպումը: Կապանի «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 1:0 նվազագույն հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» եւ մտավ եզրափակիչ, քանի որ առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Միակ գոլը խաղի 18-րդ րոպեին խփեց կապանցիների զամբիացի խաղացող Լուբամբո Մուսոնդան: Եզրափակիչում «Գանձասար-Կապանը» կհանդիպի «Ալաշկերտի» հետ, որը նախօրեին առավելության էր հասել «Բանանցի» նկատմամբ (1:0, 1:0):