A
A
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հետաձգել է եզրափակիչ խաղը
Անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հետաձգել այսօր Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայանալիք բասկետբոլի Ա լիգայի եզրափակիչ պատասխան «Արցախ» - «Արթիկ» հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Պատասխան խաղի օրվա մասին լրացուցիչ կտեղեկացվի: