A
A
Նախագահն ընդունել է հայկական գյուղմթերք արտահանող չինական ընկերության ղեկավարին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company "Chen and Agrotechnology Co.LTD" ընկերության ղեկավար Լի Սիենմինին: Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում: Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում: