Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ եւ մտավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-13.04.-1

Լոնդոնի «Արսենալը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան մրցավեճում Մոսկվայում արդյունավետ ոչ-ոքի խաղաց տեղի ԲԿՄԱ-ի հետ:   Նախ երկու գոլ խփեցին բանակային ֆուտբոլիստները, սակայն երկրորդ խաղակեսի 75-րդ րոպեին Ուելբեկը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Ռեմսին հավասարեցրեց այն:   Այդպիսով, երկու խաղերի արդյունքներով «Արսենալը» հաղթեց 6:3 ընդհանուր հաշվով եւ մտավ կիսաեզրափակիչ փուլ: Այստեղ լոնդոնցիների մրցակիցները կարող են դառնալ ֆրանսիական «Մարսելը», Մադրիդի «Աթլետիկոն» կամ ավստրիական «Զալցբուրգը», որոնք պայքարից դուրս բերեցին համապատասխանաբար «Ռեդ Բուլ Լայպցիգին», Լիսաբոնի «Սպորտինգին» եւ Հռոմի «Լացիոյին»:   Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը ԲԿՄԱ-ի հետ պատասխան խաղը բաց թողեց վնասվածքի պատճառով: